
Սիրիական ազատ բանակը պատրաստ է իր մարտիկներին ուղարկել Քոբանի

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հալեպում բազավորված Սիրիական ազատ բանակը հայտարարել է, որ պատրաստ է իր մարտիկներին ուղարկել Քոբանի քաղաք: Այդ մասին հայտարարել է Սիրիական ազատ բանակի Ռազմական խորհրդի նախագահ Աբդել Ջաբար Ագիդին:
Նրա խոսքերով՝ Սիրիական ազատ բանակը բոլոր զինված խմբավորումներին, որ Սիրիայում պայքարում են կառավարական զորքերի դեմ, միավորել իրենց ջանքերն ընդդեմ «Իսլամական պետության» զինյալների:
Քոբանիում շարունակվում են մարտերը քրդերի ու իսլամականների միջև: Վերջիններիս վերահսկողության տակ է քաղաքի մի մասը: