Թուրքիան դեմ է Սիրիայի տարածքում քրդական անկախ պետություն ստեղծելուն. Քուրթուլմուշ

CNN Türk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիան դեմ է Սիրիայի տարածքում քրդական անկախ պետություն ստեղծելուն: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:

Նա ընդգծել է, որ ներկա պայմանները դա դարձնում են անհնար, անկախ Քրդստանի մասին երազանքներին վիճակված չէ իրականանալ: Քուրթուլմուշը հավելել է, որ Թուրքիան ցանկանում է Սիրիայի ու Իրաքի տարածքային ամբողջականության պահպանում և ստեղծված իրավիճակի համապարփակ կարգավորում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031