
Թուրքիայի զինված ուժերն առաջարկել են Փեշմերգայի մարտիկներին Քոբանի հասցնել օդային ճանապարհով

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբն առաջարկ է ներկայացրել Փեշմերգային երկրի տարածքով Քոբանի փոխադրելու վերաբերյալ: Գլխավոր շտաբն առաջարկել է Փեշմերգայի մարտիկներին փոխադրել օդայիան ճանապարհով:
Խոսքը գնում է ծանր սպառազինված 200 քուրդ մարտիկի փոխադրման մասին: Ակնկալվում է, որ նրանք ցամաքային ճանապարահով կփոխադրվեն Մյուրշիթփընար, որտեղից էլ օդային ճանապարհով կուղարկվեն Քոբանի: Ընդգծվում է, որ դա կլինի առավել անվտանգ ու արագ, քան՝ ցամաքային ճանապարհով իրականացնելն է: