
ԱՄՆ-ը ցանկանում է, որ Ասիայի երկրները միանան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը պլանավորում է ներգործել Ասիայի երկրների վրա, որպեսզի նրանք միանան Ուկրաինայի դեպքերի կապակցությամբ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Փոլ Ջոնսը.
«Ներկայումս ամենակարևորը պատժամիջոցների հարցի վերաբերյալ միջազգային հանրությանը «Մեծ Յոթնյակի» շուրջ համախմբելն է: Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն արդեն իսկ արդյունք են տալիս: Ռուսաստանից իրականացվում է մոտ 100 միլիարդ դոլարի կապիտալի արտահոսք:
Ճապոնիան ամբողջովին մեզ հետ կիսում է պատժամիջոցների նպատակները: Չինաստանը նույնպես գոհ չէ Ռուսաստանի գործողություններից»: Սրանից առաջ էլ հաղորդվել էր, որ ԵՄ-ի որևէ երկիր չի ցանկանում գնալ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացմանը: