
ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն չպետք է միջամտեն Ուկրաինայի հակամարտությանը. Բորդյուժա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությանը ՆԱՏՕ-ի ներգրավվելը կլինի հակարդյունավետ.
«Մեզ համար մեծապես զարմանալի էր, երբ ՆԱՏՕ-ի գլախավոր քարտուղարը սկսեց աջ ու ձախ հարցազրույցներ տալ Ուկրաինայի մասին, թեև Ուկրաինան չի հանդիսանում ՆԱՏՕ-ի անդամ, այնտեղ պլանավորեցին զորավարժություններ, հանկարծ ուղարկեցին ինչ-ինչ հրահանգիչների, այսինքն սկսեցին ներգրավվել տվյալ գործընթացի մեջ: Ես կարծում եմ, որ դա հակարդյունավետ է: Դա միայն կվնասի իրավիճակի կարգավորման գործընթացին»:
Բորդյուժան ընդգծել է, որ Ուկրաինայի վերաբերյալ ՀԱՊԿ-ի դիրքորոշումը շատ զգուշավոր է. «Ուկրաինան ՀԱՊԿ-ի անդամ չէ, մենք իրավունք ու հնարավորություն չունենք միջամտել այնտեղ: Եվ մենք խորապես համոզված ենք, որ այնպիսի կազմակերպությունները, ինչպիսիք են ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն, չպետք է միջամտեն այդ հակամարտությանը»: