Թուրքիան չի պատրաստվում զորքեր ուղարկել Քոբանիի պաշտպանության համար. Դավութօղլու

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան «չի ցանկանում», որ սիրիական Քոբանի քաղաքն ընկնի «Իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալների ձեռքը, սակայն դրա հետ մեկտեղ Թուրքիան չի պատրաստվում զորքեր ուղարկել քաղաքի պաշտպանության համար:

Դավութօղլուն Սիրիան, այդ թվում նաև Քոբանի քաղաքը համեմատել է գերտերությունների աշխարհաքաղաքական խաղի շախմատային ֆիգուրների հետ՝ ընդգծելով, որ Թուրքիայից պահանջում են ձեռնարկել ցամաքային ռազմական գործողություն:

Նա հայտարարել է, որ Թուրքիան արդեն իսկ Քոբանիի բնակչությանն ու քաղաքը պաշտպանող ուժերին օգնել է նրանով, որ Փեշմերգային հնարավորություն է տվել իր տարածքով անցնել Քոբանի և մասնակցել քաղաքի պաշտպանությանը: Դավութօղլուի խոսքերով՝ Թուրքիան չի ցանկանում Սիրիայի ու Իրաքի մասնատումը:

Տեսանյութեր

Լրահոս