Բաժիններ՝

Սախառովի անվան մրցանակը շնորհվել է աֆրիկացի գինեկոլոգի

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանը Սախառովի անվան «Ազատ մտածելու համար» մրցանակը շնորհել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը ներկայացնող գինեկոլոգ Դենիս Մուկվեգեին: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:

Պարգևատրման արարողությունը տեղի է ունենալու նոյեմբերի 26-ին, Ստրասբուրգում: Սրանից առաջ հաղորդվել էր, թե 59-ամյա Մուկվեգեն Սախառովի անվան մրցանակի հավակնորդների թվում հայտնվել է ռազմական ժամանակ սեռական բռնության զոհ դարձած կանանց անվան վերականգնման ուղղությամբ կատարած իր աշխատանքի համար:

Մուկվեգեից բացի, Սախառովի անվան մրցանակին հավակնում էին նաև ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսն ու «Եվրամայդան» շարժումը: Հավակնորդների ցուցակը հրապարակվել էր հոկտեմբերի 8-ին:

Անդրեյ Սախառովի անվան մրցանակը 1988 թվականից շնորհում են մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության պահպանման, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, միջազգային օրենսդրությանը հարգանք ցուցաբերելու ոլորտներում աչքի ընկածներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս