
Ուկրաինան պատրաստ է գազի մասին ժամանակավոր համաձայնագիր ստորագրել ՌԴ-ի հետ. Յացենյուկ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Լվովի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ հայտարարել է, որ իրենք պատրաստ են ռուսական գազի մատակարարումների վերաբերյալ միջանկյալ համաձայնագրի ստորագրմանը:
Յացենյուկն ընդգծել է, որ գազի մատակարարման վերջնական գինն ու պայմանները կհստակեցնի Ստոկհոլմի միջազգային դատարանը. «Մենք պատրաստ ենք համաձայնագրի ստորագրմանը, ընդգծում եմ՝ ժամանակավոր համաձայնագրի ստորագրմանը:
Մատակարարումների գնի, ինչպես նաև պայմանների հարցում վերջակետ կդնի դատարանը: Գազի մատակարարման հարցի լուծման ուղղությամբ առաջին քայլը Ստոկհոլմի միջնորդ դատարանից միջանկյալ որոշման ստացումն է: Նման միջանկյալ որոշում կարող է ստացվել նոյեմբերին»: