
Քեյթ Միդլթոնը տևական ընդմիջումից հետո վերստին հայտնվել է հանրության առջև

Mirror Online-ի փոխանցմամբ՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն իր հղիության մասին հայտարարելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջև: Միդլթոնն ու նրա ամուսին, արքայազն Ուիլյամը մասնակցել են Սինգապուրի նախագահ Թոնի Թանի հանդիպման արարողակարգին, ով պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա:
Քեմբրիջի դուքսն ու դքսուհին նրան դիմավորել են Royal Garden Hotel հյուրանոցում, ինչից հետո գնացել են հետևելու հեծյալ գվարդիայի շքերթին, ուր Սինգապուրի նախագահը պետք է հանդիպեր թագուհի Էլիզաբեթ 2-րդի հետ:
Սեպտեմբերի 8-ին հայտնի էր դարձել, որ արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը սպասում են իրենց երկրորդ երեխային: Ավելի ուշ ամուսինները հայտարարեցին, որ երեխայի ծնունդն ակնկալվում է 2015 թվականի ապրիլին: