Բաժիններ՝

Պրահայի քաղաքային դատարանն արտոնել է «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին կալանավորելը

Prague Post-ի փոխանցմամբ՝ Պրահայի քաղաքային դատարանն արձակել է «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի ու նրա չորս հանցակիցների (եվրոպական) կալանավորման հրամանը:

Սողոյանը դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման՝ հայ ձեռնարկատիրոջ սպանությունը պատվիրելու համար և իր ազատազրկումը կրելու համար պետք է ներկայանար մինչև սեպտեմբերի 1-ը: Սակայն ո՛չ նա, ո՛չ էլ մյուս դատապարտյալները չեն եկել բանտ:

Սողոյանը հայ գործարարի սպանությունը պատվիրել էր 2007 թվականին: Պրահայում պատվերի կատարման ժամանակ սխալմամբ սպանվել է մեկ մարդ, իսկ երկրորդը վիրավորվել է: Ուկրաինացի վարձու մարդասպան Թիմուր Տրետյակովը սխալմամբ դանակահարել է մի հայի, որի կյանքը փրկել հաջողվել է միայն բժիշկների արագ միջամտության շնորհիվ:

Երկու շաբաթ անց Տրետյակովը վերստին սխալվել է՝ սպանելով Sazka ընկերության 25-ամյա տնօրենին, ով երթևեկել է նույնպիսի (Bentley) մեքենայով, ինչպես որ՝ ենթադրյալ զոհը: Տրետյակովը դատապարտվել է 22-ամյա ազատազրկման:

Սողոյանի դատավճիռը հրապարակվել է 2013 թվականի հոկտեմբերին: Այդ ժամանակ նա արդեն երկար ժամանակ էր, ինչ գտնվում էր արտերկրում, քանի որ դատարանը չէր կալանավորել նրան՝ նախքան դատավճռի հրապարակվելը:

Պրահայի քաղաքային դատարանը երկու անգամ արդարացրել է Սողոյանին, սակայն Վերաքննիչ դատարանը նրա գործը վերադարձրել է հերթական դիտարկման, իսկ նոր դատավորը մեղավոր է ճանաչել նրան:

Ռեկետ և սպանություն կազմակերպելու համար, Սողոյանից բացի, դատապարտվել են նաև նրա 4 հանցակիցները, որոնք դատապարտվել են 12-18 տարվա ազատազրկման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս