
Պուտինը պատրաստ է հանդիպել Մարգվելաշվիլու հետ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ: Այս մասին վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը.
«Վրացական կողմից պետք է ցուցաբերվի համապատասխան քաղաքական կամք: Նախագահը պետք է ասի իր խոսքը: Պուտինը հասկանալի հայտարարել է, որ եթե ազդանշան ստանա Վրաստանից, ապա հանդիպումը տեղի կունենա»:
Հոկտեմբերի 19-ին Վրաստանի նախագահի նախկին խորհրդական Վանո Մաչավարիանին հայտարարել է, որ Մարգվելաշվիլու ու Պուտինի հանդիպումը պատրաստվել էր նախագահի աշխատակազմում, սակայն այն չկայացավ երկրի կառավարության կողմից աջակցության բացակայության պատճառով: