ԵԽ-ի մարդու իրավունքների հարցով հանձնակատար Նիլս Մույժնիեքսը վաղը կժամանի Ադրբեջան
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցով հանձնակատար Նիլս Մույժնիեքսը հոկտեմբերի 22-24-ին այցելելու է Ադրբեջան:Այս մասին նշված է Եվրոպայի Խորհրդի կայքում: Այցի ծրագիրը դեռ հայտնի չէ:
Մինչ այս Մույժնիեքսը Բաքու է ժամանել 2013 թվականի մայիսին և հանդիպումներ է ունեցել պաշտոնատար անձանց ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այցի արդյունքներով պատրաստվել էր Ադրբեջանի կառավարության համար խորհուրդներ պարունակող զեկույց: Վերջինս թարմացվել էր այս տարվա ապրիլին: