ԱՄՆ-ը ողջունում է Փեշմերգայի վերաբերյալ Թուրքիայի կայացրած որոշումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վաշինգտոնը ողջունում է Թուրքիայի որոշումը՝ կապված Իրաքից Փեշմերգայի ուժերի կողմից իր տարածքով Սիրիայի Քոբանի քաղաքի պաշտպաններին օգնության հասնելը թույլատրելու հետ:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը: Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան անարգել թույլատրելու է, որ քրդական ջոկատներն Իրաքից իր տարածքով մեկնեն Սիրիա՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար:

Հարֆի խոսքերով՝ ԱՄՆ-ը ողջունում է այդ որոշումը: ԱՄՆ-ը ձգտում է շփումներ հաստատել Սիրիայի քրդերի հետ՝ «Իսլամական պետության» դեմ համատեղ պայքարելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031