Վրաստանի իշխանություններն ապացուցելու բան ունեն միջազգային հանրությանը. Ֆյուլե

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի իշխանությունները պետք է համոզեն միջազգային հանրությանը, որ ոստիկանությունը, դատախազությունը և դատարանը չօգտագործվեն որպես ընդդիմադիրների վրա քաղաքական ճնշում գործադրելու միջոց:

Այս մասին հայտարարել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ով մասնակցել է ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը.

«Հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք բազմաթիվ հարցեր, այդ թվում նաև Վրաստանում տիրող իրավիճակը: Մեկնաբանություններ են արվել իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների բարդ փոխհարաբերությունների մասին:

Բացի այդ, ընդգծվել է, որ անհրաժեշտ է համոզել միջազգային հանրությանը, որ դատարանը չի օգտագործվում Վրաստանի իշխանությունների կողմից՝ որպես ընդդիմության նկատմամբ քաղաքական ճնշման միջոց: Դատարանը պետք է իր գործն անի արհեստավարժ ու անկողմնակալ կերպ»:

Տեսանյութեր

Լրահոս