Բաժիններ՝

Ղրղզստանը մտադիր է ԵՏՄ-ին միանալ 2015 թվականի հունվարի 1-ից. Մատվիենկո

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրղզստանի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալ 2015 թվականի հունվարի 1-ից:

Այս մասին Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանը մտադիր է ֆինանսական օգնություն հատկացնել Ղրղզստանին՝ Մաքսային միությանն ու ԵՏՄ-ին անդամակցելու համար: Մատվիենկոն մանրամասնել է, որ առաջիկա երկու տարում Ղրղզստանը կստանա 200 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս