Բաժիններ՝

ԱՄՆ-ը մտադիր է «Իսլամական պետության» դեմ պայքարում ներգրավել Հարավ-Արևելյան Ասիայի երկրներին

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պլանավորում է իր ինդոնեզական այցն օգտագործել «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ պայքարում Հարավ-արևելյան ասիայի երկրներին ներգրավելու համար:

Ակնկալվում է, որ հենց իսլամականներին հակազդելը կդառնա Բրունեյի, Մալայզիայի, Ֆիլիպինների, Սինգապուրի, ինչպես նաև Ավստրալիայի դիվանագետների հետ Ջոն Քերիի հանդիպումների կենտրոնական թեման:

Մասնավորապես, Քերին մտադիր է Հարավ-Արևելյան Ասիայի երկրներին կոչ անել՝ խոչընդոտելու այդ տարածաշրջանից «Իսլամական պետության» համար նորակոչիկների հավաքագրումն ու ֆինանսավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031