Բաժիններ՝

Իրաքցի դարբինը զրահատրանսպորտ է պատրաստել՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար

Russia Today հեռուստաալիքի փոխանցմամբ՝ իրաքցի դարբին Շաբազ Սինդին ինքնուրույն զրահատրանսպորտ է պատրաստել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ պայքարի համար:

Վարպետի խոսքերով՝ իր պատրաստած մեքենայում կա ամեն անհրաժեշտ բան: Զրահը բաղկացած է երկու շերտից՝ շարժական և անշարժ: Զրահատրանսպորտի վրա կան անցքեր՝ նրա միջից կրակ բացելու համար: Մեքենայի արագությունը կազմում է 100 կմ/ժամ:

Դարբինը հայտարարել է, որ մեքենայի պատրաստման գաղափարը հղացել է այն ժամանակ, երբ իրենց լուրջ վտանգ է սկսել սպառնալ՝ հանձինս ծայրահեղականների: Նա ընդգծել է, որ մեքենայի պատրաստման համար կարիք է ունեցել հատուկ գործիքների, սակայն ստիպված է եղել ամեն ինչ անել ձեռքով:

Այժմ նա պլանավորում է զրահատրանսպորտն անհատույց հանձնել քուրդ աշխարհազորայիններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս