Բաժիններ՝

Կրթությունը Թուրքիայի հիմնական խնդիրն է. Աբդուլլահ Գյուլ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը համալսարաններից մեկում, ելույթ ունենալով ուսումնական տարվա բացման ժամանակ, հայտարարել է, որ Թուրքիայի հիմնական խնդիրը կրթությունն է.

«Իր առջև թուրք ժողովրդի դրած նպատակները, Թուրքիան 100-ամյակին կրթված հանրապետություն տեսնելու ձգտումը, կապված են կրթության հետ: Կրթությունը կարևոր է յուրաքանչյուր մակարդակում, սակայն համալսարաններն ունեն հատուկ դեր:

Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ դրված նպատակներին հասնելու համար կարևոր է տնտեսական աճը: Առջևում ժողովրդին սպասվում են մի շարք դժվարություններ, որոնց պատճառները Թուրքիայի ձեռքերում չեն: Աշխարհը գրեթե գտնվում է նոր «Սառը պատերազմի» շեմին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս