
Օբաման ռեստորանում չի կարողացել կրեդիտ քարտով վճարել ճաշի համար

BBC News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նյու Յորքի ռեստորանում չի կարողացել կրեդիտ քարտով վճարել ճաշի դիմաց, քանի որ բանկը համարել է, որ նրա քարտը կասկածելի է:
Միջադեպը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ, սակայն Օբաման այդ մասին բարձրաձայնել է երեկ՝ խոսելով բանկային փոխանցումների անվտանգության միջոցների խստացման անհրաժեշտության մասին:
Օբաման հայտարարել է, որ այնքան հազվադեպ է օգտվում կրեդիտ քարտի ծառայություններից, որ բանկի անվտանգության համակարգը կասկածելի է համարել այն և հրաժարվել է հաստատել վճարումը: Ճաշի համար ստիպված է եղել վճարել Օբամայի կինը՝ Միշել Օբաման: