
Շվեդիայում փնտրում են Ստոկհոլմի մոտ հայտնված օտար սուզանավը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ շվեդ զինվորականները խոշորամասշտաբ գործողություն են սկսել՝ փնտրելու համար Ստոկհոլմի մոտ՝ երկրի տարածքային ջրեր մուտք գործած օտար սուզանավին:
Այս մասին հայտարարել է Շվեդիայի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչ Յոնաս Ուիկստրեմը: Նրա խոսքերով՝ զինվորականները տեղեկացվել են, որ երկրի տարածքային ջրեր կարող է մուտք գործած լինել օտար սուզանավ:
Նրա որոնման գործողությունում ներգրավված են ռազմանավեր, ուղղաթիռներ և ցամաքային զորքերի մի շարք ստորաբաժանումներ: Ուիքստրեմն ընդգծել է, որ թեև խոսքը չի գնում լայնամասշտաբ ներխուժման մասին, հրամանատարությունը տվյալ տվյալ հարցի շուրջ աշխատում է չափազանց լուրջ:
Նա չի հայտնել, թե որ երկրին կարող էր պատկանել սուզանավը: