Բաժիններ՝

Համաշխարհային տնտեսությունը չի դիմանա 1 բարել նավթի դիմաց 80 դոլարի գնին. Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ համաշխարհային տնտեսությունը չի դիմանա մեկ բարել նավթի դիմաց 80 դոլարի գնին: Այս մասին Միլանում ACEM-ի գագաթաժողովի արդյունքներով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման նախագծերը շահութաբեր են մեկ բարելի դիմաց 80 դոլար գնի ժամանակ. «Եթե համաշխարհային գները պահպանվեն 80 դոլարի մակարդակի վրա, ապա ողջ արտադրությունը կփլուզվի, նավթարդյունահանող հիմնական երկրներում բյուջեն հաշվարկված է մեկ բարել նավթի դիմաց 90 դոլար գնի վրա»:

Պուտինը նաև հիշեցրել է, որ ռուսական բյուջեի պարագայում դա կազմում է 96 դոլար: Երեկվա դրությամբ՝ համաշխարհային շուկաներում Brent տիպի նավթի գինը կազմել է 85.96 դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031