Մարգվելաշվիլին հաջորդ շաբաթ պաշտոնական այցով մեկնելու է Ճապոնիա

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հաջորդ շաբաթ պաշտոնական այցով մեկնելու է Ճապոնիա: Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Մարգվելաշվիլին Ճապոնիայում ունենալու է բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ: Մարգվելաշվիլին իր ճապոնական այցի մանրամասները նախապես քննարկել է Վրաստանում Ճապոնիայի դեսպանի հետ: Ներկա դրությամբ հստակեցվում է Մարգվելաշվիլու ճապոնական այցի ծրագիրը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031