Գերմանացի բայքերները մեկնել են Քոբանի՝ պատերազմելու համար «Իսլամական պետության» դեմ
Գերմանական Focus պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի Քյոլն քաղաքի Median Empire մոտոակումբի անդամները մեկնել են Սիրիայի Քոբանի քաղաք՝ օգնելու համար քրդերին պայքարել «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարի համար:
Նրանք Facebook-ի իրենց էջում գրել են, որ իրենք մեկնում են ճակատ՝ պայքարելու համար «Իսլամական պետության» զինյալների դեմ, և որ հրապարակելու են մարտական գործողությունների շրջանում իրենց լուսանկարները:
Գերմանական ոստիկանությունը կարծում է, որ 2011 թվականին ստեղծված Median Empire-ը դրանով իսկ փորձում է հեղինակություն նվաճել Գերմանիայի մյուս մոտոակումբների թվում: