Վրաստանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել Աբխազիայում ՌԴ-ի գործողությունների մասին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանն իր երեկվա լիագումար նիստում հայտարարություն է ընդունել Աբխազիայի տարածքում Ռուսաստանի գործողությունների մասին՝ կապված Մոսկվայի ու Սուխումի միջև նոր պայմանագիր ստորագրելու հետ:

«Ռուսաստանի կողմից Աբխազիայի բռնակցման փորձի հետ կապված» անվանմամբ հայտարարության ընդունման օգտին քվեարկել են քվեարկության մասնակից բոլոր 80 պատգամավորները:

Հայտարարության մեջ նշված է, որ եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրումը լիարժեք պաշտպանություն է ապահովում Աբխազիայի ժողովրդին ու նրա զարգացման հեռանկարներին:

Հայտարարության մեջ Վրաստանի խորհրդարանն աջակցություն է հայտնել երկրի կառավարությանը՝ կապված նրա հետ, որ օկուպացված տարածքներում տիրող իրավիճակն առաջնահերթ է դարձել Վրաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում:

Տեսանյութեր

Լրահոս