
Դատախազը պահանջել է 10 տարով ազատազրկել Օսկար Պիստորիուսին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դատախազ Ջերի Նելը պահանջել է 10 տարով ազատազրկել հարավաֆրիկացի մարզիկ Օսկար Պիստորիուսին՝ Ռիվա Ստենկամպին սպանելու համար:
Նա հայտարարել է, որ հասարակությունը գոհ կլինի միայն մեկ դեպքում, եթե նվազագույն պատժաժամկետը կազմի 10 տարի: Պիստորիուսի գործով դատավճիռը հրապարակվելու է հոկտեմբերի 21-ին: Սեպտեմբերի 12-ին Պիստորիուսին մեղավոր էին ճանաչել իր ընկերուհի, մոդել Ռիվա Ստենկամպին սպանելու մեջ:
Դատարանի այդ որոշումը հարուցել էր բազմաթիվ իրավաբանների քննադատությունը, քանի որ կրակոցի պահին մարզիկի կյանքին ոչինչ չի սպառնացել: Մոդել Ստենկամպին մահացած վիճակում հայտնաբերել էին 2013 թվականի Սուրբ Վալենտինի օրը, Պրետորիայում:
Նրա գլխի, կրծքերի ու ձեռքերի շրջանում հայտնաբերվել էին հրազենային վնասվածքներ: Պիստորիուսի փաստաբանները պնդում են, որ սպանությունը տեղի է ունեցել պատահականության պատճառով, որ մարզիկը կրակել է՝ ենթադրելով, որ թալանչի է մուտք գործել տուն: