Բաժիններ՝

Հազի դեմ բոլոր դեղամիջոցներն անօգուտ են. գիտնականներ

Դեղատներում վաճառվող բոլոր դեղամիջոցները, որոնք նախատեսված են հազը բուժելու համար, անօգուտ են: Բրիտանացի գիտնականները համոզված են, որ առավել օգտակար են կաթն ու մեղրը, գրում է MedikForum-ը:

Թագավորական քոլեջի մասնագետները եկել են այն եզրահանգման, որ գոյություն չունեն թեկուզ չնչին ապացույցներ այն մասին, որ դեղատներում վաճառվող միջոցներն արդյունավետ են: Ուստի նրանք խորհուրդ չեն տալիս նման պրեպարատներ գնել, այլ առաջարկում են պարզապես հետեւել տնային մեթոդներին՝ օգտագործել կիտրոնով եւ մեղրով տաք թեյ կամ մեղրով կաթ:

«Մենք համոզիչ տվյալներ չունենք, որ տվյալ պրեպարատները կրճատում են հիվանդության տեւողությունը, ուստի իմաստ չունի այդպիսի նշանակումներ կատարել»,-ասել է Քոլեջի փոխնախագահ Ջեյմս Բալարդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս