ՀՀ Նախագահի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, հայտնի կլինի 2015–ի փետրվար-մարտ ամիսների ընթացքում. Ա. Սաղաթելյան. tert.am

Tert.am–ը սահմանադրական բարեփոխումները մասին զրուցել է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանի հետ: Նա տեղեկացրել է, որ  սահմանադրական բարեփոխումների մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, հայտնի կլինի հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին։

– Պարոն Սաղաթելյան Հայտնի է, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովըհոկտեմբերի 15-ին ՀՀ Նախագահի աշխատակազմ է ուղարկել Սահմա¬նադրական բարեփոխումների հայեցակարգը: Որո՞նք են լինելու գործընթացի հետագա քայլերը:

– Այո՛, ՀՀ Նախագահի աշխատակազմը ստացել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծումից մինչ օրս կատարվել է մեծածավալ ու հիմնարար աշխատանք, ինչի համար Հանրապետության Նախագահն իր շնորհակալությունն է հայտնել հանձնաժողովին: Նախագահը բարձր է գնահատում նաև հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները կազմակերպելու և անցկացնելու կապակցությամբ հանձնաժողովի ձեռնարկած ջանքերը:

Այսօր մենք ունենք նաև Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը, ըստ որի՝ հայեցակարգը «հիմնված է Հայաստանի իրավիճակի համապարփակ իրավական վերլուծության վրա», իսկ «բարեփոխումների նպատակները արժանի են լիակատար աջակցության, քանի որ դրանք ամբողջովին ուղղված են Եվրոպայի խորհրդի արժեքների իրացմանը»:

Վենետիկի հանձնաժողովը փաստել է, որ հայեցակարգում արտահայտված իրավական դիրքորոշումները համապատասխանում են իր ավանդական դիրքորոշումներին և հատուկ շեշտել, որ սահմանադրական հանձնաժողովի անդամերի հետ հանդիպումների ընթացքում Վենետիկի հանձնաժողովի զեկուցողների արտահայտած տեսակետները հաշվի են առնվել, իսկ հայեցակարգի նախագիծը բարեփոխումների հնարավորություն է ընձեռում, որը չպետք է բացթողնել:

Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ հայեցակարգում արծարծված որոշ հիմնահարցեր ունեն ընդգծված քաղաքական բաղադրիչ, դրանց կապակցությամբ ակնկալվում են լրացուցիչ քաղաքական քննարկումներ և քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիա: Ուստի, հայեցակարգի վերաբերյալ ՀՀ Նախագահի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, հայտնի կլինի 2015 թվականի փետրվար-մարտ ամիսների ընթացքում:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութեր

Լրահոս