Բաժիններ՝

Պուտինն ու Մերկելը քննարկել են Ուկրաինայի ճգնաժամի հարցը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ուշ երեկոյան Միլանում «Ասիա-Եվրոպա» (АСЕМ) ֆորումի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հանդիպումը տևել է մոտ 2.5 ժամ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ուկրաինայի արևելքի ճգնաժամի կարգավորման հարցն ու մինսկյան պայմանավորվածությունների իրագործումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքերով՝ Պուտինն ու Մերկելը տարբեր դիրքորոշումներ ունեն ներուկրաինական հակամարտության ծագման և ներկայումս այնտեղ ընթացող դեպքերի նախնական պատճառների հարցում: Պեսկովի խոսքերով՝ Պուտինն ու Մերկելը քննարկել են նաև հրադադարի ռեժիմի դիտարկման թեման ու գազային խնդրի կարգավորումը:

Պեսկովն ընդգծել է, որ Մերկելի հետ հանդիպումից հետո Պուտինը հանդիպել է իր վաղեմի ընկեր, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ: Պուտինի ու Մերկելի հանդիպումը պետք է տեղի ունենար ավելի վաղ, սակայն դա հետաձգվել էր Պուտինի ուշանալու պատճառով: Պուտինը պլանավորված ժամկետից ուշ էր Բելգրադից ժամանել Միլան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս