Վերջին երկու տարում 6 անգամ աճել է Ռուսաստան վրացական արտահանման ծավալը. Կարասին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին երկու տարում 6 անգամ աճել է վրացական արտահանման ծավալը դեպի Ռուսաստան, ինչն ակնառու վկայություն է այն մասին, որ Ռուսաստանի ու Վրաստանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը զարգանում է ակտիվորեն:

Այս մասին երեկ Պրահայում Վրաստանի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

Նա նշել է, որ հանդիպման ժամանակ իրենք երկու երկրների առևտրային-տնտեսական հարաբերությունների համատեքստում քննարկել են նաև ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի գործարկման հարցը և պայմանավորվել, որ եթե ապագայում այդ համաձայնագրի պայմաններն ազդեն իրենց երկկողմ առևտրային-տնտեսական հարաբերությունների վրա, ապա իրենք կվերադառնան տվյալ հարցի քննարկմանը:

Կարասինի խոսքերով՝ ազգակցական ու հումանիտար շփումների համար Վրաստանի քաղաքացիներին տարեկան հատկացվում է մոտ 22.000 ռուսական վիզա, և բացի այդ, զգալիորեն աճել են տրանսպորտային փոխադրումները, իսկ հոկտեմբերից բացվել է նաև երկու երկրների միջև ավիահաղորդակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս