
Վրաստանի ՆԳՆ-ը սկսել է հետաքննել Սաակաշվիլու կուսակցության գործունեությունը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել նախկինում իշխող «Ազգային միասնական շարժում» կուսակցության գործունեության նկատմամբ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Լևան Իզորիան: Նա մանրամասնել է, որ գործը տարվում է Վրաստանի ՔՕ 315-րդ հոդվածով (Վրաստանի սահմանադրական կարգը ուժային ճանապարհով փոխելու համար դավադրություն կամ խռովություն):
Սեպտեմբերի սկզբին Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն Սաակաշվիլուն մեղադրել է Վրաստանում քաոս առաջացնելու մտադրության մեջ: Չիկաիձեն հայտարարել է, որ նախկին նախագահն իր կողմնակիցներին առաջադրանք է տվել՝ ստեղծելու լավ կազմակերպված խումբ՝ բաղկացած 500 անձից, որպեսզի նրանք սադրանքներ կազմակերպեն երկրում:
Չիկաիձեի խոսքերով՝ Սաակաշվիլին համապատասխան առաջադրանք է տվել նաև Ուկրաինայում ու Թուրքիայում իր համախոհներին: