
Ամերիկացի զինվորականները 2004-2011 թվականներին Իրաքում հայտնաբերել են քիմիական զենքի մոտ 5000 միավոր

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ամերիկացի ու իրաքցի զինվորականները 2004-2011 թվականներին Իրաքում հայտնաբերել են մոտ 5000 միավոր քիմիական զենք՝ ներառյալ թունավոր նյութերով զինամթերք:
Այս մասին թերթին հայտնել են Վաշինգտոնում նրա աղբյուրներն ու գաղտնի փաստաթղթերը՝ ստացված ԱՄՆ-ի կառավարությունից: ԱՄՆ բանակի առնվազն 6000 զինծառայող, որոնք հայտնաբերել են Սադդամ Հուսեինի կառավարման ժամանակներից մնացած զինանոցը, լրջորեն տուժել է քիմիական նյութերից թունավորվելու հետևանքով:
Թերթի աղբյուրները հայտնել են, որ իրականում տուժած զինծառայողների թիվը շատ ավելի մեծ է, քան նշված է ԱՄՆ-ի կառավարության փաստաթղթերում: Հայտնաբերված քիմիական զենքը՝ ներառյալ մարտագլխիկները, հրթիռներն ու ավիացիոն ռումբերը, նույնպես զգալիորեն գերազանցում են պաշտոնապես հրապարակված թվերին և ցայժմ մնում են չգաղտնազերծված: