
Թուրքիայում պատրաստել են ոստիկանների իրավունքներն ընդլայնող օրինագիծ

Թուրքական Kanal7 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայում պատրաստել են ոստիկանների իրավունքներն ընդլայնող օրինագիծ: Օրինագծի համաձայն՝ ոստիկաններն իրավունք կունենան առանց թույլտվության իրականացնել խուզարկություններ, ինչպես նաև ժամանակավորապես ձերբակալել կասկածյալին:
Թուրքիայում ոստիկանների թիվը կազմում է 340.000 մարդ: Վերջին օրերրին Թուրքիայի քրդաբնակ նահանգներում չեն դադարում բողոքի ակցիաները՝ կապված Սիրիայի Քոբանի քրդաբնակ քաղաքի դեպքերի հետ, որը ենթարկվել է «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների հարձակմանը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թուրքիայի հարավ-արևելյան 6 նահանգում բողոքի ակցիաների ժամանակ զոհվել է 34 մարդ: Թուրքական կողմը շարունակ հայտարարում է, որ խաղաղ բնակիչներն արդեն իսկ լքել են Քոբանին, և քաղաքում մարտեր են ընթանում «միայն PKK-ի սիրիական թևի ու «Իսլամական պետության» զինյալների միջև»: