Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն ու Հարավային Կորեան վերսկսել են բանակցությունները

Հարավկորեական Yongհap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի ու Հարավային Կորեայի միջև բանակցություններ են սկսվել ապառազմականացված գոտում, որը բաժանում է երկու երկրներին: Այս մասին հայտնել են գործակալության իրազեկ աղբյուրները:

Գեներալների մակարդակով բանակցությունները տեղական ժամանակով ժամը 10.00-ին մեկնարկել են Փհանմունջ սահմանակետում: Սակայն այս ամենի պաշտոնական հաստատումը բացակայում է Փհենյանի դիրքորոշման պատճառով, ով ցանկանում է գաղտնի պահել բանակցությունների վերսկսումը:

Բանակցությունների նպատակը Կորեական թերակղզում լարվածության մակարդակի նվազեցումն է: Աղբյուրները պնդում են, որ հանդիպման նախաձեռնողը Փհենյանն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031