Բաժիններ՝

 «Ամբողջ թուրք-սիրիական սամանն արդեն 3 տարի է որպես տարանցիկ գոտի է ծառայում այդ զինյալների համար». արաբագետ

Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ՝ «Իսլամական պետության» զինյալներն առաջին անգամ ներթափանցել են Թուրքիայի տարածք, իսկ ժամեր առաջ արաբագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել այն մասին, որ «Իսլամական պետությունը» Արևմուտքին կարող է սպառնալ «Էբոլային ահաբեկչությամբ».

«ԻՊ-ի զինյալները կարող են իրականացնել «Էբոլային ահաբեկչություն», այսինքն՝ դրանով վարակված մահապարտները կարող են տարածել մահացու վիրուսը Արևմտյան պետություններում՝ հայտնվելով մարդկանց զանգվածային կուտակումներով հանրային նշանակության հաստատություններում»,- գրել էր նա:

168.am-ը փորձեց ճշտել արաբագետից՝ արդյոք այդ 2 ահաբեկիչների Թուրքիա ներթափանցելը կարելի՞ է դիտել «Էբոլային ահաբեկչության» նախապատրաստման ենթատեքստում, և հնարավո՞ր է, որ ահաբեկչական կազմակերպության ենթադրյալ ծրագրում լինի ոչ միայն Արևմուտքը:

«Ես ավելի հակված եմ մտածելու, որ նպատակ ունեն՝ դեպի Արևմուտք նման գործողություններ ծավալելու: Թուրքիայի դեմ նրանք ավելի գործուն զենքեր ունեն: Իսկ այդ ելումուտներն, իմ կարծիքով, պարբերաբար լինում են, պարազապես այս դեպքն է արձանագրվել: Ամբողջ թուրք-սիրիական սամանը արդեն 3 տարի է, որպես տարանցիկ գոտի է ծառայում այդ զինյալների համար»,- նշեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031