
2012 թվականից արգելվել է ավելի քան 1.1 միլիոն մարդու մուտքը Ռուսաստան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օտարազգիների թիվը, որոնց համար արգելվել է Ռուսաստան մուտք գործելը, գերազանցել է մեկ միլիոնի սահմանագիծը: Այս մասին այսօր հայտարարել է Դաշնային միգրացիոն ծառայության Արտաքին աշխատանքային ներգաղթի վարչության պետ Սերգեյ Տեմրյակովիչը:
Վերջինիս խոսքերով՝ տարեսկզբից Դաշնային միգրացիոն ծառայության մարմիններ են ուղարկվել Ռուսաստան մուտք գործելն արգելելու մասին ավելի քան 460.000 իրազեկումներ, ինչը և 146 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը.
«2012 թվականի հունվարի 1-ից, երբ սկսեցին ակտիվորեն օգտագործել այդ նորմը, մուտքը փակվել է ավելի քան 1.1 միլիոն քաղաքացու համար: Ներկա դրությամբ դա ապօրինի ներգաղթի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկն է»: