
Ադրբեջանը մեծացնում է ռազմական ծախսերը

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ 2015 թվականի Ադրբեջանի պետբյուջեում պաշտպանական ծախսերը կազմելու են բյուջետային բոլոր ծախսերի 17.9 տոկոսը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ֆինանսների նախարարության կայքը:
Ֆինանսների նախարարության հրապարակած պետբյուջեի նախագծում նշված է, որ 2015 թվականին պաշտպանական ծախսերը 3.1 տոկոսով կլինեն ավելի մեծ՝ համեմատած 2014 թվականի հետ: