Ղազախստանը վավերացրել է ԵՏՄ-ի ստեղծման մասին պայմանագիրը
Новости-Казахстан լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ստեղծման մասին պայմանագիրը: Համապատասխան օրենքը ստորագրել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը:
Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը ԵՏՄ-ի մասին պայմանագիրը ստորագրել են ընթացիկ տարվա մայիսի 29-ին, Աստանայում: Հայաստանը ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը ստորագրեց օրեր առաջ՝ հոկտեմբերի 10-ին: Այն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից: