
ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան մասնակից են «Իսլամական պետության» ստեղծմանը. Ալի Խամենեի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան մասնակից են «Իսլամական պետություն» արմատական խմբավորման ստեղծմանը.
«Նրանք (ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան) ստեղծել են «Ալ-Քաիդան» ու «Դաիշը» («Իսլամական պետության» արաբական անվանումը), որպեսզի առաջացնեն գժտություններ (շիաների ու սուննիների միջև) և պայքարեն Իրանի դեմ, սակայն այսօր նրանք ինքներն են կենտրոնացել «Իսլամական պետության» դեմ պայքարի վրա»:
Խամենեին կարծում է, որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պայքարում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ջանքերը մուսուլմանների շրջանում կհանգեցնեն էլ ավելի մեծ գժտությունների և ոչ թե ահաբեկչության արմատների ոչնչացմանը: