
Կիմ Չեն Ինը 40-օրյա ընդմիջումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության շրջանում

ЦТАК գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը 40-օրյա ընդմիջումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջև: Նա այցելել է «Արբանյակ» անվանումը ստացած թաղամաս և հետևել դրա կառուցման աշխատանքներին:
Կիմ Չեն Ինը տվել է անհրաժեշտ ցուցումներ և հայտարարել, որ թաղամասն ունի ֆանտաստիկ և բավական գրավիչ տեսք: Թաղամասում կառուցվում են 24 բազմահարկ շենքեր, դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ և սոցիալ-մշակութային նշանակության այլ կառույցներ:
Կիմ Չեն Ինն ընդգծել է, որ երկրի գիտնականներն իրենց ողջ կյանքը նվիրում են երկրի բարգավաճմանն ու հզորացմանը, և որ իրենք պետք է մտահոգվեն գիտնականների մասին: Կիմ Չեն Ինը վերջին անգամ հանրության առջև երևացել էր սեպտեմբերի 3-ին: