
ԱՄՆ-ը խոստացել է Apache ուղղաթիռները Եգիպտոսին հանձնել նոյեմբերին

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոեն Քերին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիին հայտնել է, որ ամերիկյան կողմը Apache ուղղաթիռները Եգիպտոսին կհանձնի հաջորդ ամիս:
Կահիրեում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Քերին ու ալ-Սիսին քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցը, երկու երկրների հետաքրքրության կենտրոնում ընկած մի շարք հարցեր, Եգիպտոսի քաղաքական զարգացումները:
Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակացում է Եգիպտոսի տարբեր ոլորտներում և մասնավորապես տնտեսական ոլորտում բարեփոխումների իրագործման շարունակմանը: Ընդգծվում է, որ ԱՄՆ-ը 1979 թվականից հետո ամեն տարի Եգիպտոսին հատկացնում է 1.3 միլիարդ դոլարի ռազմական օգնություն: