
Մակարևիչը վրդովված է, որ Բաքվում չեղյալ են հայտարարել իր համերգը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ռուս երգիչ, «Ժամանակի մեքենայի» առաջնորդ Անդրեյ Մակարևիչը վրդովված է, որ չեղյալ է հայտարարվել Բաքվում իր համերգը: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
Մակարևիչը մանրամասնել է, որ համերգի չեղյալ հայտարարումն իրականացվել է համերգի ժամանակ «հնարավոր ուկրաինամետ ելույթների» պատրվակով՝ դա անվանելով մառազմ:
Մակարևիչը հիշեցրել է, որ ցայժմ իրենց համերգներն ուկրաիանամետ ելույթներ չեն առաջացրել ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Բելառուսում, ո՛չ Լատվիայում, ո՛չ Մոլդովայում, ո՛չ էլ Ամերիկայում:
Մակարևիչը չի պատրաստվում ընդունել Ադրբեջանի մայրաքաղաքում իր ելույթի կազմակերպիչների ներողությունները, որոնք խաբել են տոմսեր գնած մարդկանց: Սրանից առաջ Մակարևիչը քանիցս հանդես է եկել Ուկրաինային աջակցող հայտարարություններով ու դատապարտել է այդ երկրի հանդեպ Ռուսաստանի վարած քաղաքականությունը: