Բաժիններ՝

Թուրքիայում մարտական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում կործանվել է S-70B Sikorsky տիպի մարտական ուղղաթիռ: Այն Քոնիայի նահանգում ռադարների էկրանից անհետացել է հոկտեմբերի 11-ի երեկոյան: Ավելի ուշ պարզվել է, որ ուղղաթիռը կործանվել է, իսկ նրանում գտնված 4 անձինք զոհվել են:

Տարվում է հետաքննություն: Թուրքիայի ռազմածովային ուժերի ծովային ավիացիայի կազմում ընդգրկված այդ ուղղաթիռները նախատեսված են հետախուզական թռիչքներ իրականացնելու և հարվածներ հասցնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս