Թուրքիայի ու Գերմանիայի միջև սկսվում է «սուզանավային ճգնաժամ»

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ Գերմանիան չի սկսել Թուրքիայի համար նախատեսված 6 սուզանավի կառուցման գործընթացը, որոնցից առաջինը պլանավորված էր թուրքական կողմին հանձնել 2015 թվականին:

2009 թվականին կողմերի միջև ստորագրված պայմանագիրը գնահատվել է 2.5 միլիարդ դոլար: Դա Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում ռազմածովային ուժերի արդիականացման ոլորտի խոշորագույն նախագիծն է:

Պայմանագրով նախատեսվում էր 6 սուզանավերից առաջինի կառուցումը սկսել 2011 թվականին և այն Թուրքիային հանձնել 2015 թվականին: Սակայն պարզվել է, որ տեխնիկական խնդիրների պատճառով սուզանավի կառուցումն անգամ չի էլ սկսվել:

Սակայն ամենայն հավանականությամբ դրա իրական պատճառը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դիրքորոշումն է: Վերջերս պարզվեց, որ գերմանական հետախուզությունը տարիներ շարունակ գաղտնալսել է Թուրքիային, ինչը լարվածություն է առաջացրել երկու երկրների փոխհարաբերություններում:

Գերմանիան չի սկսել Թուրքիայի համար նախատեսված 6 սուզանավի կառուցման գործընթացը, որոնցից առաջինը պլանավորված էր թուրքական կողմին հանձնել 2015 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031