Բաժիններ՝

Արևմտյան պատժամիջոցները ձեռնտու են Ռուսաստանի իշխանություններին. Խոդորկովսկի

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուս ընդդիմադիր գործիչ Միխայիլ Խոդորկովսկին Պրահայում ելույթ է ունեցել «Ֆորում-2000» տարեկան կոնֆերանսին: Խոդորկովսկին կարծում է, որ Ռուսաստանում սպասվում են զանգվածային բռնություններ:

ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին ղեկավարը հայտարարել է, որ նավթի գնանկումը վճռորոշ գործոն չի հանդիսանա Ռուսաստանի ժողովրդավարացման գործընթացում, ինչի համար էլ չի կարելի նստել ձեռքերը ծալած վիճակում ու սպասել այդ գնանկմանը.

«Ռուսաստանում կա ժողովրդավարական փոփոխություններով շահագրգռված դաս: Դա միլիոնավոր անկախ ձեռնարկատերերն ու ամուր պրոֆեսիոնալներն են, իսկ ռազմավարական նպատակը քաղաքական կյանքում միջին դասին արթնացնելն է»:

Խոդորկովսկին դեմ է հանդես եկել Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից խիստ պատժամիջոցներ կիրառելուն. «Պատժամիջոցները վտանգավոր գործիք են: Մեկուսացումը բխում է իշխանությունների շահերից: Վիզային սահմանափակումները հարվածում են միջին դասին, նրա ինքնագիտակցությանը՝ որպես Եվրոպայի մաս»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031