Բաժիններ՝

Anonymous-ը կիբերպատերազմ է սկսել Չինաստանի դեմ

The South China Morning Post թերթի փոխանցմամբ՝ Anonymous խմբի ցանցահենները կիբերպատերազմ են սկսել Չինաստանի դեմ: Նրանք որոշել են դա սկսել Նինբո ազատ առևտրի գոտու ու Չժեզցյան նահանգի Չնասին շրջանի վարչակազմի կայքերից:

Ընդհանուր առմամբ հրապարակվել են հարյուրավոր էլեկտրոնային հասցեներ, հեռախոսներ ու օգտատերերի անուններ, սակայն անհասկանալի է, թե ինչու են տուժել հենց այդ կայքերը: Չինական իշխանությունները չեն մեկնաբանում այդ ամենը:

Ավելին, փորձագետները վստահ չեն, որ կառավարական ռեսուրսների վրա հարձակումներն իսկապես Anonymous-ի ձեռքի գործն են: Բացառված չէ, որ դա իրականացրել են սեփական նախաձեռնությամբ գործող ցանցահենների առանձին խումբը:

Anonymous-ը հոկտեմբերի 2-ին իր աջակցությունն էր հայտնել Հոնգկոնգի ցուցարարներին՝ արգելափակելով քաղաքային մի շարք կայքեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս