
ԶԼՄ-ները հայտնել են Ուկրաինայի պաշտպանության նոր նախարարի անունը

INSIDER-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ազգային գվարդիայի հրամանատար Ստեփան Պոլտորակի թեկնածությունը ներկայացնելու է խորհրդարանի դիտարկմանը՝ կապված երկրի պաշտպանության նախարար նշանակելու հետ:
Այս մասին հայտնում է պետության ղեկավարի աշխատակազմում եղած աղբյուրը: Ընդգծվում է, որ Պորոշենկոն Պոլտորակի թեկնածությունը Գերագույն ռադային կներկայացնի այսօր:
Ուկրաինայի խորհրդարանի առաջիկա նիստն անցկացվելու է երեքշաբթի: Հոկտեմբերի 12-ին նախագահը բավարարել էր Պաշտպանության նախարարի պաշտոնից Վալերի Գելետեյի հրաժարականը: