Բաժիններ՝

Ռուսաստանում կստեղծվեն ռեզերվային բանակներ

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ՊՆ-ն աշխատում է ռեզերվային մի շարք բանակների ստեղծման նախագծի վրա: Նախատեսվում է դրանք ձևավորել մոտ ապագայում: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի՝ պաշտպանության հարցերով կոմիտեի փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը.

«Այդ բանակների անձնակազմը՝ շարունակելով տարբեր պաշտոններում աշխատել իրենց ձեռնարկություններում, պարբերաբար կմասնակցի ռազմական հավաքների, ինչպես նաև ամսեկան կստանա որոշակի գումար՝ տվյալ ռեզերվային բանակում գտնվելու համար:

Այդ անձինք պատրաստ կլինեն յուրաքանչյուր պահի ներկայանալ հավաքակայան, ստանալ զենք ու մասնակցել ձևավորված ստորաբաժանմանը, որին նախապես կցվել է նա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031