
Միջազգային հանրությունը պաղեստինցիներին հատկացնելու է 5.4 միլիարդ դոլար

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ միջազգային հանրությունը պաղեստինցիներին հատկացնելու է 5.4 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարվել է Կահիրեում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսում, որը նախաձեռնել են Եգիպտոսն ու Նորվեգիան:
Այդ գումարը կհատկացվի Գազայի հատվածի բնակիչներին: Ավելի վաղ հաղորդվել էր, թե Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը հայտարարել էր, որ Գազայի հատվածի վերականգնման համար կպահանջվի մոտ 4 միլիարդ դոլար:
ԱՄՆ-ը Գազայի հատվածին հատկացնելու է 212 միլիոն դոլար, Կատարը՝ 1 միլիարդ դոլար, Սաուդյան Արաբիան՝ 500 միլիոն դոլար, Թուրքիան, ԱՄԷ-ն, Քուվեյթը, Ճապոնիան՝ 200-ական միլիոն դոլար, իսկ ԵՄ-ը՝ 450 միլիոն եվրո (մոտ 571 միլիոն դոլար):