Բաժիններ՝

Պուտինը Մերկելի հետ քննարկել է Միլանում հանդիպելու հարցը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:

Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է հոկտեմբերի 16-17-ին Միլանում կայանալիք АСЕМ-ի («Ասիա-Եվրոպա») ֆորումում հանդիպելու նախապատրաստությունը: Հեռախոսազրույցի նախաձեռնողը գերմանական կողմն է:

Դրանից առաջ գերմանական Der Spiegel պարբերականը հայտնել էր, որ Մերկելը հրաժարվել է առաջիկայում Սոչիում Պուտինի հետ բանակցելուց: Ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Der Spiegel-ը չի կարող հնչեցնել Գերմանիայի դիրքորոշումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031