Իրաքի հյուսիսում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 58 մարդ
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի հյուսիսում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 58 մարդ: Եվս 100 իրաքցի վիրավորվել է: Երեկ Դիյալահ նահանգի վարչական կենտրոն Բաակուբայում ու նրա ծայրամասերում պայթեցվել է պայթուցիկով լեցուն 3 ավտոմեքենա:
Բացի այդ, մահապարտ ահաբեկիչները հարձակվել են քրդական զորամիավորումների, ոստիկանատների վրա: Հարձակումներից մեկն էլ գրանցվել է կառավարական շենքի մոտ: Հոկտեմբերի 11-ին Բաղդադում գրանցված պայթյունների հետևանքով զոհվել էր ավելի քան 40 մարդ:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Իրաքում բռնությունների հետևանքով զոհվել է ավելի քան 1100 մարդ, ևս ավելի քան 1900-ը վիրավորվել է: